Ընտրություն-Ծրագրավորում 6-8 դասարան

Դեկտեմբերյան վերջին դաս

Այսօր մեր այս տարվա վերջին դասն էր աշակերտների հետ։ Մենք արդեն նախօրոք որոշել էինք, թե ինչպես անենք, որպեսզի մեր վերջին դասը անցնի շատ հետաքրքիր և ուրախ։ Մենք որոշել էինք, որ պետք է նորից խաղ խաղաինք, բայց այս անգամ այլ կերպ։ Այսօրվա մեր խաղի ժամանակ օգտագործել էինք կպչուն թերթիկներ որոնց վրա արդեն նախօրոք գրված էին HTML լեզվի թեգեր և ատրիբուտներ, որոնք մենք արդեն անցել էինք մեր նախկին դասերի ընթացքում։ Խաղի ընթացքում աշակերտները բաժանվեցին երկու խմբերի։ Մի խմբում կար հինգ աշակերտ, իսկ մյուս խմբում վեց աշակերտ ամեն խմբին տրվում էր ժամանակ և խմբի մասնակիցները պետք է կարողանայն իրենց խմբի մեկ մասնակցին բացատրեին այդ բառը։ Խաղից հետո բոլորով գնացինք Մարմարյա սրահ, որտեղ պետք է տեղի ունենար միջոցառում։ Խաղի ընթացքին և միջոցառմանը կարող եք ծանոթանալ տեսանյութի միջոցով։

Leave a comment