Ընտրություն-Ծրագրավորում 6-8 դասարան

Հունիսյան ճամբարի նախագծի ամփոփում Միջին դպրոց

Հունիսյան ճամբարի նախագծի ընթացքում երեխաների հետ ստուգեցինք HTML նշագրման լեզվի իմացութոյւնը։ Համացանցի օգնությամբ կազմվեցին հարցաշար, որը բաղկացած էր 10 հարցից որոնց երեխաները պատասխանեցին առցանց ձևով։ Երեխաների կողմից այն կատարվեց մեծ ոգևորությամբ։ Հարցաշարին կարոց եք ծանոթանալ հետյալ հղումով։ Նախագծի արդյունքների կարող եք ծանոթանալ հետևյալ ձևով՝

1․ Խեչոյան Ռաֆայել-6 դասարան 10 հարցից ճիշտ պատասխան՝ 7, սխալ պատասխան՝ 3։

2. Փարադյան Անդրանիկ-8 դասարան 10 հարցից ճիշտ պատասխան՝ 8, սխալ պատասխան՝ 2։

3. Ավագյան Ռաֆայել-7 դասարան 10 հարցից ճիշտ պատասխան՝ 4, սխալ պատասխան՝ 6

4․ Հովհաննիսյան Աննա-8 դասարան 10 հարցից ճիշտ պատասխան՝ 7, սխալ պատասխան՝ 3։

5․ Թաթոյան Գոհար-8 դասարան 10 հարցից ճիշտ պատասխան՝ 8, սխալ պատասխան՝ 2։

6. Ասատրյան Միքայել-8 դասարան 10 հարցից ճիշտ պատասխան՝ 6, սխալ պատասխան՝ 4։

7. Միրզաի Տիգրան-8 դասարան 10 հարցից ճիշտ պատասխան՝ 5, սխալ պատասխան՝ 5։

8. Հարությունյան Մարկ-8 դասարան 10 հարցից ճիշտ պատասխան՝ 7, սխալ պատասխան՝ 3։

Ընտրություն-Ծրագրավորում 6-8 դասարան

Հունիսյան ճամբարի նախագիծ Միջին դպրոց

Ընտրության գործունեություն՝ Վեբ ծրագրավորում
Նախագիծ՝ Գիտելիքների ամփոփում
Նպատակը՝ Երեխաների հետ կատարել ամփոփման ժամեր, ստանալով անհասկանալի հարցերի պատասխանները
Ժամանակահատվածը՝ Հունիս ամիս

Երեխաների հետ խաղերի, թեստային աշխատանքների, հարցերի և պատասխանների միջոցով ամփոփել ստացված գիտելիքները, ինչպես նաև դասերի ընթացքում ունենալ ուսուցողական ֆիլմերի կամ մուլտֆիլմերի դիտում, քննարկում։

Ընտրություն-Ծրագրավորում 6-8 դասարան

Մայիսյան նախագծի ամփոփում Միջին դպրոց

Մայիսյան նախագծի ընթացքում երեխաների հետ թեստային աշխատանքի միջոցով ստուգեցինք մի քանի ամիսների ընթացքում ստացված գիտելիքները։ Թեստային աշխատանքը ավարտելուց հետո քնարկեցինք հարցերին տված իրենց պատասխանները և միասին հասկացանք, թե, որն է ճիշտ պատասխանը։ Երեխաների կատարած աշխատանքներին կարող եք ծանոթանալ հետևյալ ֆայլերը ներբեռնելով՝

Ընտրություն-Ծրագրավորում 6-8 դասարան

Մայիսյան նախագիծ Միջին դպրոց

rabota_vakansii_programmist_razrabotchik_ms_sql_t_sql

Ընտրության գործունեություն՝ Վեբ ծրագրավորում

Նախագիծ՝ Թեստային աշխատանք

Նպատակը՝ Ստուգել երեխանների մի քանի ամսում անցած գիտելիքները

Ժամանակահատվածը՝ Մայիս ամիս

Երեխաներին կտրվեն HTML, CSS թեմաների վերաբերյալ թեստեր, որոնք իրենց մեջ կպարունակեն տարբեր հարցեր, որոնք մենք արդեն անցել ենք մեր դասերի ընթացքում։ Ինչպես նաև Մայիս ամսվա ընթացքում մենք կփորձենք երեխաների հետ պատրաստել կայքեր, իրենց նախընտրած թեմաների վերաբերյալ։

Ընտրություն-Ծրագրավորում 6-8 դասարան

Ճամբարային վերջին օր

Մենք մեր ճամբարային վերջին օրը սկսեցինք մեր դասը շարունակելով, իսկ քիչ անց որոշեցինք, որպեսզի բոլորով դիտենք ինչ-որ հետաքրքիր ֆիլմ կամ մուլտֆիլմ և որոշեցինք միասին դիտել ուսուցողական Валл-И մուլտֆիլմը։ Երեխաները մուլտֆիլմը դիտեցին մեծ ուշադրությամբ։

Ընտրություն-Ծրագրավորում 6-8 դասարան

Մեր աշակերտը օգնում է մեր նորեկներին․․․

Քանի որ արդեն մենք սկսել ենք մեր ուսումնական նոր շրջանը այդ պատճառով մենք մեր խմբում ունենք նոր սովորողներ ովքեր գրեթե մեկ կիսամյակ մեզանից հետ են մնացել և այդ պատճառով մենք պետք է օգնենք նրանց, որպեսզի նրանք կարողանան հասնել մեզ։ Հետևյալ տեսանյութով կարող եք տեսնել, թե ինչպես է մեր աշակերտը օգնում մեր նորեկներին՝

Ընտրություն-Ծրագրավորում 6-8 դասարան

Դաս 14, ծրագրավորում, 13.01.2022

Մեր այսօրվա դասի ընթացքում կատարեցինք ամփոփման ժամ։ Դասի ընթացքում խաղացինք խաղ։ Այդ խաղի ժամանակ նրանք պետք է կարողանայն միմիյանց բացատրել ծրագրավորման HTML լեզի թեգեր և ատրիբուտներ և արդյունքում ստուգվեցին նրանց գիտելիքները, իսկ ինչը չէին կարողացել յուրացնել փորձեցին ավելի լավ ամրապնդել։

Ընտրություն-Ծրագրավորում 6-8 դասարան

Դաս 13, ծրագրավորում, 11.01.2022

Մեր ուսումնական երկրորդ շրջանի առաջին դասի ընթացքում աշակերտների հետ զրուցեցինք, նրանք ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, իսկ աշակերտներից մի քանիսը արձակուրդների ընթացքում արդեն փորձել էին պատրաստել իրենց հետաքրքրությամբ կայքեր։ Իսկ միասին մենք այդ կայքը կհասցնենք վերջնական արդյունքին։

Ընտրություն-Ծրագրավորում 6-8 դասարան

Ուսումնական երկրորդ շրջանի ծրագիր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Դասավանդող՝ Օկսանա Հարությունյան, Դիանա Բարսեղյան

Ուսումնական երկրորդ շրաջանի դասընթացի խնդիրները.

· Աշակերտների հետ ծանոթանալ վեբ ծրագրավորման լեզուներին՝ html, css, javascript: Կարողանալ պատրաստել սեփական կայքը։

Ընտրություն-Ծրագրավորում 6-8 դասարան

Դեկտեմբերյան վերջին դաս

Այսօր մեր այս տարվա վերջին դասն էր աշակերտների հետ։ Մենք արդեն նախօրոք որոշել էինք, թե ինչպես անենք, որպեսզի մեր վերջին դասը անցնի շատ հետաքրքիր և ուրախ։ Մենք որոշել էինք, որ պետք է նորից խաղ խաղաինք, բայց այս անգամ այլ կերպ։ Այսօրվա մեր խաղի ժամանակ օգտագործել էինք կպչուն թերթիկներ որոնց վրա արդեն նախօրոք գրված էին HTML լեզվի թեգեր և ատրիբուտներ, որոնք մենք արդեն անցել էինք մեր նախկին դասերի ընթացքում։ Խաղի ընթացքում աշակերտները բաժանվեցին երկու խմբերի։ Մի խմբում կար հինգ աշակերտ, իսկ մյուս խմբում վեց աշակերտ ամեն խմբին տրվում էր ժամանակ և խմբի մասնակիցները պետք է կարողանայն իրենց խմբի մեկ մասնակցին բացատրեին այդ բառը։ Խաղից հետո բոլորով գնացինք Մարմարյա սրահ, որտեղ պետք է տեղի ունենար միջոցառում։ Խաղի ընթացքին և միջոցառմանը կարող եք ծանոթանալ տեսանյութի միջոցով։